28.05.2015|
13:53
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը մեկնարկում է նոր մեծածավալ նախագիծ, որի շրջանակներում Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայի գրական-թատերական կոմպոզիցիան ներկայացվելու է հանրապետության մարզերում և Արցախում (դիրիժոր` ՀՀ վաստ. արտիստ Կարեն Դուրգարյան, բեմադրիչ` ՀՀ վաստ. արտիստ Ալիսա Հեքիմբաշյան, խմբավար` Հրաչ Բորյան):